Առողջ և գեղեցիկ լինելու համար հարկավոր է սնվել վիտամիններով հարուստ օգտակար սննդով։ Թվարկենք այն վիտամինները, որոնք անհրաժեշտ են նախևառաջ կանանց։
1. Վիտամին A – գեղեցիկ մաշկի և առողջ աչքերի համար։
2. Վիտամին B – անոթների և նյարդերի ամրացման համար։
3. Վիտամին C – կանխարգելում է վաղ ծերացումը։
4. Վիտամին D – ամուր ոսկորների և գեղեցիկ եղունգների համար։
5. Վիտամին E – հավերժական երիտասարդության համար։
6. Վիտամին K – վերացնում է այտուցները։
7. Վիտամին P կամ ռուտին – մաշկի ծերացման դեմ։
Բնության մեջ չկան այնպիսի մթերքներ, որոնք կպարունակեին թվարկված բոլոր նյութերը հարկավոր քանակությամբ։ Այդ պատճառով մենյուն պետք է լինի բազմազան և հաշվեկշռված։ Կանանց համար ամենագլխավորը E, C և A վիտամիններն են, որոնցով է պայմանավորված մաշկի, ատամների, մազերի և եղունգների լավ վիճակը։
Վրեժ Հովսեփյան