«Ծիածան» դիետան համարվում է եւ արդյունավետ, եւ գրագետ տարբերակ նիհարել փորձող լեդիների համար:
Գլխավոր սկզբունքն ամեն օր մի գույնի մթերքներ ուտելն է:
Դիետան նախատեսված է երկու շաբաթվա համար, որի ընթացքում հնարավոր է կորցնել մոտ հինգ կիլոգրամ:
Բացի այդ, սնվելու «ծիածանային» տարբերակը օգնում է ոչ միայն կիլոգրամներ կորցնել, այլեւ շատ վիտամիններ է մատակարարում օրգանիզմին:
Եվ այսպես, սննդակարգը…
1-ին օր. ԿԱՐՄԻՐ
Թարմ լոլիկներ, կարմիր խնձոր, կարմիր պղպեղ, բալ, շոգեխաշած կարմիր ձուկ, 2 լիտր սովորական ջուր:
2-րդ օր. ՆԱՐՆՋԱԳՈւՅՆ
Գազար, գազարի ֆրեշ կամ հյութ, նարնջագույն պղպեղ, նարինջ, 2 լիտր սովորական ջուր:
3-րդ օր. ԴԵՂԻՆ
Շոգեխաշած եգիպտացորեն, դեղին պղպեղ, դեղին խնձոր, բանան, 2 լիտր սովորական ջուր:
4-րդ օր. ԿԱՆԱՉ
Ոլոռ, թարմ վարունգ, կաղամբ, կանաչ խնձոր, կիվի, մոտ 2 լիտր սովորական ջուր:
5-րդ օր. ԵՐԿՆԱԳՈւՅՆ
Այստեղ կարծիքները բաժանվում են: Ոմանք պնդում են՝ այս օրը պետք է միայն ջուր խմել, ոմանք էլ՝ դիետային հինգերորդ օրը սպիտակին են նախապատվությունը տալիս՝ կաթնաշոռ, կաթ, սպիտակ միս, ջուր:
6-րդ օր. ԿԱՊՈւՅՏ
Սալոր, թուզ, խաղող, եւ իհարկե, 2 լիտր ջուր:
7-րդ օր. ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ
Սմբուկ, ճակնդեղ, մոշ, խաղող, 2 լիտր ջուր:
Կրկնեք եւս մեկ շաբաթ:
Բարի ախորժակ եւ նիհարելու հաճելի ընթացք: