կարդալով 1000 խոշոր հարկատուների ցանկը, կարա մի պահ թվա, որ երկիրը Սամվել ձյան է պահում' Ալեքս Գրիգը Հայաստանի երրորդ հարկատուն է, 9 ամսում վճարած 14,7 մլրդ դրամ հարկերով: Շատ չուրախանաք, քանի որ էդ թվից 12,6 միլիարդը գանձվել է մաքսայինի կողմից' դա վերջնական գնի մաս կազմող մաքսատուրքն ու աահ-ն է, որը վճարել է ոչ թե Սամվել ձյաձյան, այլ մենք:
Ուղղակի հարկերը' շահութահարկը, եկամտահարկը, կազմել են 1,42 մլրդ դրամ:
Հիմա' շատ կոպիտ ու մոտավոր հաշվարկ. Սամվել ձյաձյայի մոտ կա առնվազն 2000 գրանցված աշխատող (1911 մարդ' 2012-ի տվյալներով), եթե ենթադրենք, որ նրանք ստանում են մաքուրով միջինը գոնե 80 հազար դրամ, կստացվի, որ իրանց համար կատավրում է ամսական 28.000 սոցհարկի մուծում, կամ 9 ամսում' 504 մլն դրամ բոլորի համար: Հանում ենք էդ թիվը էն 1.42 մլրդ-ից, տակը մնաց 916 մլն դրամ:
Բաժանում ենք 410-ի' $2.23 մլն: Բաժանում ենք 9 ամսվա' ամիսը մոտ մոտ 250 հազար դոլար: այ էդքան ա ամսեկան միջինը մուծում շաքար ու մի շարք այլ ապրանքների մենաշնորհային ներմուծողը ու Երևանում 11 հիպերմարկետ ունեցող ընկերությունը;
Եթե ձեզ թվա, որ սա վերջն ա' ապա իմացեք, որ Բջնի հանքային ջրերի գործարանը 9 ամսում մուծել է 523 հազար (!!!) դրամ եկամտահարկ ու շահութահարկ' իրար հետ վերցրած:
Նիկոլայ Թորոսյան