Պետք է ցավով նշեմ, որ «Լիլիթ Հովհաննիսյան» բառերով յուրաքանչյուր վերնագրով նյութ ամենամեծ ընթերցումն է ապահովում: Այո ժողովուրդ, սա լուրջ եմ ասում.... Ինչ ուզում ես գրի նյութի մեջ: Կարող ես վերնագիր գրել. «Լիլիթ Հովհհանիսյանը ասում է» ու նյութի մեջ գրես Ստալինի հայտնի խոսքերը, միևնույնն է այդ նյութը բոլոր կայքերում կապահովվի ամենաշատ արդյունքը: Ես անձամբ կայքերին ընդհանրապես չեմ մեղադրում, քանի որ ինչպես բազմիցս ասել եմ կայքերի լրահոսը կազմվում է մեր՝ ընթերցողներիս, կողմից տրված պահանջարկով: Կհարցնեք՝ ինչի է «Լիլիթ Հովհհանսիյան» բառերը պահանջված, չէ որ մենք զզվում ենք՞՞՞՞ բա բացատրեմ: Լիլիթ Հովհաննսիյան gjuk фан club-ի էրեխեքը չեն ալարում ու, ամեն կայքում տեսնելով էտ անունը, անընդհատ բացում են, որից էլ անուղղակիորեն ձևավորվում է այն կարծիքը, որ պահանջարկը այդ է ամբողջ հայության ու սրա դեմ չես կարող պայքարել: Այս է մեր այսօրվա երիտասարդությունը, նրանց բացի Լիլիթիկից ոչինչի չի հետաքրքրում: Հ.Գ. Եթե էս նյութս էլ հայտնվի կայքերում, դուք կտեսնեք իմ ասածի ապացույցը ու իհարկե վերոնշյալ խմբի երեխեք լատինատառ վիրավորանքները իմ հասցեին:

 

 


Անկախ Հայաստան