Նոր տեղեկացա՝ երեկ Գյումրու ռուսական կայազորում տեղադրել են համանուն ինքնաձիգի հեղինակ Կալաշնիկովի արձանը: Բացման պատիվն էլ տրվել է անկախ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ասում են, հիշյալ զինագործի ընդամենը փոքրիկ կիսանդրի նրա ծննդավայրում կա: Ու հիմա Ռուսաստանի հերոսի նման մեծարում հայոց հողում... Օրն էլ, նոր գլխի ընկա, պատահական չեն ընտրել. չէ՞ որ երեկ հոկտեմբերյան հեղափոխության /Ճիշտը՝ խռովություն/ հերթական տարեդարձն էր:
Մտահոգ էի, որ սովետը կվերադառնա, բայց այսչափ արագաքա՞յլ, մեր իսկ հրավերո՞վ...

 

 

Արամ Հովհաննիսյան