Մի անգամ շուկայում Պիկասոյին մոտենում է մի կին և նրան մեկնում թղթի կտոր.
_Պարո՛ն Պիկասո,_ հուզված ասում է կինը,_ես Ձեր մեծ երկրպագուն եմ: Չէի՞ք կարող ինձ համար որևէ բան նկարել:
Նկարիչը ուրախությամբ համաձայնում է և անմիջապես թղթի կտորի վրա դրոշմում իր արվեստի ստեղծագործությունը: Ապա ժպիտով այն վերադարձնում է կնոջն ու ասում.
_Սա արժե միլիոն դոլար:

 

 


_Բայց, պարո´ն Պիկասո, դուք կորցրիք ընդամենը երեսուն վայրկյան՝ ստեղծելով արվեստի այս գլուխգործոցը:
_Բարի´ կին,_ ժպտալով պատասխանում է նկարիչը,_ես կորցրել եմ երեսուն տարի, որպեսզի այս գլուխգործոցը նկարեմ երեսուն վայրկյանում: