Երևանում լուրջ խնդիր է տրանսպորտի խցանումները:Գիտեմ,արդարանալու համար միշտ շեշտվում է թե ցանկացած մեգապոլիսում դա չլուծվող խնդիր է:Բայց պետք հենց սկզբից այդ ասողներին ես էլ իմ հերթին ասեմ,որ այդ խնդիրին առնչվող մայրաքաղաքներում սպառված են բոլոր հնարավոր ռեսուրսները,որով թեթևացվում է ավտոտրանսպորտի շարժը:
Մայրաքաղաք Երևանի տրանսպորտային միջոցները սպասարկող ճանապարհները,ստորգետնյա տրասնպորտը գտնվում է 20-րդ դարի կեսերի մակարդակի վրա:Երևանում պետք է ավելացնել մետրոյի կայարանների թիվը,խաչմերուկներին պետք է կառույցել վերգետնյա ուղեանցեր,որով և կկարգավորի տրանսպորտային միջոցների հոսքերը:Մի հատ խայտառակ վիճակա առաջանում երբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունենում կամ պիկ ժամերին մի պաշտոնյա է որոշում տեղաշարժվել իր ուղեկցող մեքենաներով:Մտածեք պարոնայք,մտածեք,մի օր էլ դուք եք ներվայանալու էդ խցանումների մեջ:
Կարեն Հովհաննիսյան