Դիետոլոգ Ջոել Ֆուրմանը սնման հատուկ մեխանիզմ է ստեղծել, որը թույլ կտա բարձրացնել իմունիտետը աշնանային եղանակին:
Մասնագետը պնդում է, որ եթե անգամ հիվանդացել եք արդեն, այս դիետան կօգնի արաք ապաքինմանը:

 

 


Մեխանիզմի հիմքն այն է, որ մթերքները պետք է օգտագործել որոշակի քանակությամբ և որոշակի համատեղությամբ: Դիետայի կանոնների համաձայն'սննդակարգի 30-60%-ը կազմում է բանջարեղենը, հատկապես' գազարը, լոլիկը, լոբին, բրոկկոլին, 10-40%-ը՝ մրգեր, մասնավորապես' խնձոր, ցիտրուսային մրգեր և բանան: Շիլաներն ու հացը օրական սննդակարգի 20%-ն են կազմում, իսկ 10-40% պետք է հատկացնել ընկուզեղենին և ավոկադոյին:
Դիետոլոգը խորհուրդ չի տալիս ամեն օր ձուկ ու միս ուտել:

 

 


Վրեժ Հովսեփյան