Ըստ հայաստանյան չինովնիկների՝ աբխազական երկաթուղու վերագործարկման առումով վերջին շրջանում հուսադրող ազդակներ կան (Ազատություն ռ/կ): Սա այն թեման է, որով ժամանակ առ ժամանակ «կերակրվում» է մեր հանրությունը, բայց դա նաև այն հարցն է, որ առաջիկա 10-20-50 տարում չի լուծվի, եթե, իհարկե, որևէ ֆորսմաժորային իրադարձություն տեղի չունենա:

 

 

Իսկ տնտեսություն զարգացնելու գործընթացում ֆորս մաժորի վրա հույս դնելն ավելի քան անիրատեսական մոտեցում է: Հարցն էլ չի լուծվի, որովհետև դա վրացիներին պետք չի, որոնք երկաթուղին կգործարկեն միայն Աբխազիան ձեռք բերելու գնով, իսկ աբխազներին էլ հեչ պետք չի նորից մտնել վրացական գերիշխանության տակ:

 

 


Վախթանգ Սիրադեղյան