Այս տարվա առաջին ինն ամիսներին իրականացվել է 714 միլիարդ 105 միլիոն 400 հազար դրամի առևտուր: Մանրածախ առևտրի՝ վերը բերված թվից 633 միլիարդ 86 միլիոն 500 հազար դրամի շրջանառությունն իրականացվել է մայրաքաղաք Երևանի առևտրի կետերում:
Երևանին բաժին է հասնում առևտրի 90 %--ը ու սա այն դեպքում, երբ մայրաքաղաքում ապրում երկրի բնակչության 1/3-ը:
Այս թվերն ինքնին խոսուն են ու վկայում են երկրի ոչ համաչափ զարգացման, մարզերի չքավորության, արտագաղթի մեծ ծավալների մասին:
Քիչ թե շատ բնականոն կյանքի մասին կարելի է խոսել մայրաքաղաք Երևանում, մարզերում կյանքը կանգ է առել...
Այս ֆոնին՝ խոհրդանշական է Տարածքային կառավարման ու Արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորումը. մարզերում իսկապես արտակարգ վիճակ է...
Սուրեն Սուրենյանց