Տամուսիկը երեք ամսեկան էր: Պապիկը գրկել էր նրան մեջքից և զբոսնում էր այգում, որտեղ շատ վարդեր կային: Տամուսիկին ոգեշնչում էր պապիկը՝ նա երգում էր երգեր, բանաստեղծություններ էր կարդում, զբաղմունքներ էր մտածում, տեսահոլովակներ էր նկարում: Պապիկը նրբորեն հոգ էր տանում թոռնիկի մասին:
Պապիկը մոտենում է վարդերին: Փոքրիկի համար հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի որքան հնարավոր է շատ տպավորություններ հավաքի: Նա երկար նայում էր բացված և գունավոր վարդերին:
Պարզվում է, մեղուները իրենց բույնը կառուցել էին մի յասամանի պոչիկի վրա: Երբ յասամանը շարժվեց, մեղուների պարսը չարությամբ ֆշֆշացրեց և խայթեց պապիկին, այդ չարացած մեղուներից մեկը հասցրեց խայթել նաև Տամուսիկի ոտքը: Փոքրիկը բղավեց և լաց եղավ:

 


Խուճապի չմատնվե՛լ:
Բայց ոչ ոք դրա մասին չէր հիշում: Մայրիկը վերցրել էր երեխային պապիկի մոտից և վազում էր ետ ու առաջ՝ չիմանալով ինչպես հանգստացնել փոքրիկին: Նախատատիկը խայթած ուռած տեղից հանեց թույնը: Տամուսիկին ավելի ցավաց, նա ավելի ուժեղ լաց եղավ: Մոսկվայից հյուրերը խորհուրդներ էին տալիս՝ ինչպես օգնել երեխային, բայց խորհուրդները տարբեր էին: Մորաքույրը սկսեց զանգել տարածքային մանկական պոլիկնինիկայի գլխավոր մանկաբույժին: Եվ գիտե՞ք, թե նա ինչ ասաց.
- Օ՜յ,- ասաց նա, - դա շատ վտանգավոր է, ես ոչինչ չեմ կարող անել, ինձ մոտ պետք չէ բերել երեխային, շտապ տարե՛ք նրան ստացիոնար:
Խուճապը աճում էր: Նախապապը կանգնել էր մի կողմում և լաց էր լինում լուռ: Զանգում են ծանոթ բժշկի՝ ահա այսպես, ասում են նրան, փոքրիկին մեղուն խայթել է, ի՞նչ անել:
- Օ՜յ, ասեցին հեռախոսով,- անմիջապես մերսե՛ք ինչ-որ քսուքով: Դա շատ վտանգավոր է, կարող է բարդեցում լինել:
Բժիշկը չասաց՝ խուճապի մի՛ մատնվեք, հանգստացե՛ք: Ընդհակառակը՝ տագնապե՛ք ինչքան հնարավոր է շատ: Իսկ Տամուսիկը շարունակում էր լաց լինել:

 


Մայրիկը վազում էր ետ ու առաջ:
- Շտապ գնում ենք Թիֆլիս,- ասաց նա ամուսնուն,- վարի՛ր մեքենան:
Իսկ ինչպե՞ս խայթած տեղը: Ուռչե՞լ է: Չի ուռչե՞լ: Բայց պապիկը, ում նույնպես մեղուները խայթել էին ութ թե տաս տեղից ոտքերն և ձեռքերը, ցավ չէր զգում: Նա միայն երեխայի ցավն էր զգում և իր մեղքը՝ չէ՞ որ նա էր պահել երեխային, նա էր դիտավորյալ մոտեցել այդ չար վարդերի թփին: Իհարկե, նա է մեղավոր:
Երեխայի ցավը և պապիկի սրտի ցավը: Ինչպե՞ս դա տանել: Ոչ ոք չի ասում՝ մի՛ անհանգստացեք, սարսափելի ոչինչ տեղի չի ունենում, շուտով ամեն բան կանցնի:
Պապիկի մոտ մի փայլուն միտք հղացավ՝ զանգել Թիֆլիս հարևանին՝ մանկական հիվանդանոցի գլխավոր բժշկին: Նա միացրեց հեռախոսային ապարատի բարձրախոսը: Բոլորը լսում էին՝ ինչ է ասում բժիշկը.
- Մեղուն խայթե՞լ է: Նայե՛ք, խայթած տեղը ուռչե՞լ է:

 


- Ո՛չ, չի ուռչել,- պատասխանում է պապիկը: Բայց մի բժիշկը մեզ ասաց անմիջապես ստացիոնար տանենք, իսկ մյուսը քսուքներ և ներարկում նշանակեց:
- Իսկ դուք ներարկեցի՞ք: Փառք Աստծո, որ ոչ,- խոսում է բժիշկը և բոլորը լսում են, թե ինչ է նա խոսում: - Ինչպե՞ս կարելի է նման ներարկումներ անել երեքամսեկան փոքրիկին: Եվ ո՛չ մի քսուքներ: Ո՛չ մի ստացիոնար նույնպես պետք չէ:

 

 


Եվ միայն նա հնչեցրեց կարևոր բառերը հեռախոսով.
- Մի՛ անհանգստացեք, երեխան հավանաբար արդեն հանգստանում է:
Համենայն դեպս, Տամուսիկը արդեն լաց չէր լինում:
- Եթե նույնիսկ ուռչեր խայթված տեղը, դա ընդհանրապես վտանգավոր չէ: Մի ժամից կանցնի:
Բոլորը նայում էին խայթած տեղին՝ այնտեղ միայն մի փոքրիկ կարմիր կետիկ էր, ուրիշ ոչինչ: Բոլորը համբուրում էին այդ կետիկը: Մեկ ժամից նորից զանգահարում է բժիշկը.
- Հ՞ն, ինչպես է: Ահա տեսնո՞ւմ եք: Պետք չէ երեխային բերել Թիֆլիս, այստեղ այնքան շոգ է….. Հանգստացե՛ք:- Եվ կրկնում է ոսկե բառերը՝ խուճապի մի՛ մատնվեք:

 


Է՜խ, ինչ դժվար է երիտասարդ մայրիկի համար հանգիստ դաստիարակության փորձ հավաքելու ճանապարհը: Իսկ ինչո՞ւ սպասել փորձին, երբ կա Իամստություն: Խուճապի չմատնվե՛լ, հակառակ դեպքում պապիկի սիրտը երկրորդ անգամ չի դիմանա դրան:
Իսկ այդ երկու բժիշկներին… Այդ երկու բժիշկներին….. ամո՛թ և խայտառակությո՛ւն:
Շալվա Ամոնաշվիլիից

Յացեկ Էրկա "Վերջին րոպեն"

 

 

Օրվա առակը՝ Խուճապի չմատնվել - 06 նոյեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան