Երեկ Լոնդունում կայացած Գայ Ֆոքսի դիմակներով երթի ընթացքում բախումներ են եղել ոստիկանության հետ, և բերման է ենթարկվել 5 մասնակից (ըստ մեկ այլ աղբյուրի՝ 10 հոգի): Ընդսմին՝ երթին մասնակցել են հազարավոր մարդիկ, և մի քանի հազար ոստիկան էլ հսկել են երթը՝ այդ թվում ուղղաթիռներով, և չեն պահանջել, որպեսզի հանվեն դիմակները: Երեկ Երևանում ևս կայացավ գայֆոքսյան դիմակավորների մի խմբի (երևի 3-4 տասնյակ մարդ ներառող) երթ, և կրկին բերման ենթարկվեց մոտ 10 մասնակից (կոնկրետ 9 անձ): Մասնակիցների և բերման ենթարկվածների համեմատությունը ցույց է տլիս, թե ինչքան է ՀՀ վարչակազմը վախենում 400 տարի առաջ մահացած մարդու դիմակից:

 

 


Վախթանգ Սիրադեղյան