Օրերս Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային ազատվել է աշխատանքից: Մինչ այդ ազատման դիմում էին ներկայացրել Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն. բոլորը ներկացնում էին Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
Այս պրոցեսների էպիկենտրոնում, չնայած խաղից դուրս, էական դերակատարը միանշանակ Բիձինա Իվանիշվիլին է, որն իր «Վրացական երազանք» կուսակցության մեջ մեկ ընդհանուր բլոկում էր համախմբել հակասահակաշվիլիական գրեթե բոլոր ուժերին:
Այս ֆոնին հետաքրքրական է հայ և վրացի քաղաքական ֆիգուրների միջև զուգահեռականներ անցկացնել, սա հետաքրքիր է հատկապես այն առումով, երբ նմանատիպ քաղաքական գործընթացները մի երկրում հասել են իրենց կուլմինացիային՝ իր համապատասխան հետևանքններով, իսկ մյուս երկրում՝ դեռ սկզբնափուլում է:
Իվանիշվիլին մինչև քաղաքականություն մուտք գործելը Սահակաշվիլու հետ համագործակցում էր, ավելին՝ հենց Բիձինան էր հանդիսանում Վրաստանի ներքաղաքական բարեփոխումների ֆինանսական «կնքահայրը», Սահակաշվիլու օրոք կատարված բարեփոխումների նախաձեռնողը (ճանապարհների վերանորոգում, լուսավորություններ, ոստիկանական համակարգի բարեկարգում և այլն), լուրջ ներդրումային ցանց էր ստեղծել, իսկ քաղաքականություն մուտք գործեց զուտ նախագահի հետ ունեցած անձնական խնդիրների, այդ թվում հակառուսական քաղաքական կուրս վարելու պատճառով:
ՀՀ-ում ընդդիրմադիր դաշտում նման գործիչ կարող ենք համարել ԲՀԿ ղեկավարին, որն, ի տարբերություն իր վրացի «քաղաքական գործընկերոջ», ներդրումներ է կատարել միայն տնտեսությունում: Նշենք, որ Ծառուկյանը իշխանությունների հետ նույնպես որևէ խնդիր ու անհամաձայնություն, ծայրահեղ հակամարտություն, գոնե թե բացահայտ, չունի:
Նախնական շարժման շտաբների հարցում ևս Իվանիշվիլին հսկայական ֆինանսական ներդրումներ է կատարել, ընդհուպ մի քանի տարով նախապես գրասենյակների վարձավճարներ տվել (նշենք, որ հետագայում շտաբային աշխատողները չվճարվեցի, չնայած նախօրոք մեծ գումարներ էին խոստացվել):
ՀՀ-ում, նման ծայրահեղ ու վակումային իրավիճակ չկա, և ընդդիմությունն իր հակաքայլերը ձևակերպում է բավականին թույլ փաստարկների վրա և շահարկում ոչ առաջնային հարցեր (կարմիր գծեր, արագաչափներ):Շտաբային խնդիրների առումով էական ֆինանսական ծախսեր անհրաժեշտ չեն, քանի որ ԲՀԿ-ի գրասենյակները հանգիստ կծառայեն համընդհանուր նպատակներն իրականացնելու համար, աշխատողներին էլ կտրվեն համեստ «պարգևավճարներ»:
Իվանաշվիլիի կոլալիցիա կազմելու հարցում պատկերները բացարձապես խաչվում են:Նա մի թիմի մեջ էր ընդգրկել քաղաքականապես հակադիր ուժերի, որոնք ունեին բևեռացված տեսակետներ:
Կարելի է ասել, որ նման քաղաքականությամբ, Բիձինա Իվանիշվիլին Ալասանիային քաղաքականապես «ոչնչացրեց»:
ՀՀ-ում քաղաքական դաշտում այս օրինակը տիրում է Եռյակի հարթակում, միմյանց կողքի կանգնած են հակադիր գաղափարակիր բևեռներ, իսկ ահա թե ով ու՞մ է փորձում դարձնել «քաղաքական դիակ» ցույց կտա ժամանակը:
Հակադիր բևեռները միասնական առացքի շուրջ երկար պտտվել չեն կարող:
Արմեն Հովսեփյան