Տարածքով, բնական պաշարներով, ինչու չէ նաեւ մարդկային ներուժով ամենամեծ երկիրը թմրամոլի կարգավիճակում է հայտնվել: Ինչպես թմրամոլն է թմրանյութի պակասի դեպքում ընկնում լոմկեկի մեջ, այդպես էլ Ռուսաստանն է ջղաձգվում, երբ նավթի գները սկսում են նվազել: Ու պատճառն էն ա, որ իրեն գերտերություն համարող երկիրը՝ ժամանակակից աշխարհին բացի նավթից ու գազից ուրիշ ոչինիչ չի կարողանում առաջարկել, որովեհետեւ նավթ ու գազ վաճառելով էդպես էլ չկարողացան զարգացած ու հզոր պետություն կառուցել: Ու խնդալուն էն ա, որ օրը 24 ժամ սեփական զինատեսակներով հպարտացող ու հոխորտացող հսկա երկրին ծնկի բերելու համար օգտագործվում են ոչ թե ժամանակակից ու հզոր զինատեսակներ, այլ ընդամենը նավթի գները:
Մկրտիչ Իսրայելյան