Հաճախ լինում են պահեր, երբ երթուղայինի մեջ կիսածռված կանգնած ես լինում, և այդ պահին ինչ-որ երևույթ, ինչ-որ ծանոթ բույր քեզ մեջ բարի հուշեր է արթնացնում, ինչից հետո ճանապարհորդությունդ հաճելի է դառնում քեզ համար՝ անկախ կանգնած դիրքից: Լինում են դեպքեր, երբ խիստ լարված և բորբոքված անցնում ես քաղաքի ինչ-որ հատվածով, և այդ հատվածը քեզ մոտ ինչ-որ բարի ու ջերմ հուշեր է արթնացնում, և դու ակամայից հանդարտվում ես, ընկնում հուշերի գիրկը:
Լինում են դեպքեր, երբ նստած ես լինում ինչ-որ սրճարանում կամ հացատանը, կամ ակումբում, ինչ-որ բան ես պատվիրում, և այդ վայրը կամ պատվերը, կամ մատուցող-մատուցողին, կամ ինչ-որ այլ չնչին բան քեզ մոտ բարի հուշեր են արթնացնում, և դու ակամայից դադարում ես լսել զրուցակցիդ, ընկնում ես հուշերի գիրքը և պարզապես գլխով ես անում: Լինում են դեպքեր,երբ նստած թոթի օղիով ժինգյալով հաց ես ուտում, և այդ պահին նորից հուշեր են արթնանում, նորից ընկնում ես վերջինների գիրկը, և օղին էլ ավելի շուտ է խփում գլխիդ:
Ասածս ի՞նչ է... Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա, յուրաքանչյուր կառույց, յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր բույր՝ հուշ է: Պետք չէ քանդել և ոչնչացնել ուրիշի հուշերը...
Սոցիալական գովազդ մը
Ալբերտ Ունուսյան