Մտերիմ մարդկանց հետ վիճելը մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդության առավել տարածված ձևի' ստենոկարդիայի առաջացման հավանականությունը: Եվ դա իրական փաստ է, որը ապացուցել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները:


Հետազոտողներն ընդգծում են, որ նման իրավիճակն ավելի է ծանրացնում ունեցած խնդիրների բեռը: Իսկ հարևանների հետ վեճերն իրենցից մեծ վտանգ չեն ներկայացնում, հայտնում է The Daily Mail հրատարակչությունը:


Այս հետազոտություններին մասնակցել են 4500 դանիացիներ' իգական և արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր հետազոտության պահին չունեին սրտանոթային հիվանդություններ:


Բոլոր փորձարկվողներին բաժանել են 2 խմբի, որոնցից մեկում գտնվել են 40-ին մոտ մարդիկ, իսկ երկրորդ խմբում' 50-ին մոտ: 6 տարվա ընթացքում փորձագետները հետևողականորեն մանրակրկիտ հետևել են կամավորների հոգեվիճակին և խնդրել ատասխանել առողջության ու անձնականի հետ կապված հարցերի:


Արդյունքում պարզվել է, որ զուգընկերոջ հետ վեճերն ավելացրել են ստենոկարդիայի վտանգը 4 անգամ: Երեխաների և հարազատների հետ վեճերն այդ վտանգը մեծացրել են 2 անգամով: Վատ հարևաններն այդ հավանականությունը մեծացրել են 60 տոկոսով: Ընդհանուր առմամբ հետազոտության ընթացքում մասնակիցների 9 տոկոսի մոտ գրանցվել է ստենոկարդիայի զարգացում: Ընդ որում' մասնակցի սեռն այստեղ ոչ մի դեր չի կատարել:


Ստենոկարդիան ունի տարբեր նախանշաններ, որոնց թվում նկատվում է կրծքի շրջանում ցավ և դիսկոմֆորտ: Ինչպես ենթադրում են հետազոտողները, նման հիվանդության զարգացման պատճառը թաքնվում է այնտեղ, որ հարազատների և սիրելիյի հետ լարված վեճերի ժամանակ սթրեսի մակարդակը բարձրանում է: Այստեղ նաև մեծ դեր է կատարում մարդու բնավորության առանձնահատկությունները:

 

 


Վրեժ Հովսեփյան