Գեներալ Մանվելը հայտարարել է, որ գերի է պահել իր տանը և պատերազմից երկու տարի հետո Կարմիր Խաչի միջոցով, նրան վերադարձրել են Ադրբեջան: Այս հայտարարությունից չի կարելի եզրակացնել, որ նա ստրկության է մատնել ադրբեջանցի գերուն, այլ ճիշտ հակառակը, այդ գերին վախեցել է վերադառնալ Ադրբեջան, որտեղ կարող էր մահապատժի ենթարկվել, իսկ Մանվել Գրիգորյանը գթասիրությունից ելնելով այդ ադրբեջանցուն պահել է իր տանը ու ոչ թե ստրկացրել: Իսկ երբ ադրբեջանական կողմից երաշխիքներ են ստացվել որ վերջինս մահապատժի չի ենթարկի, նրան վերադարձրել են հայրենիք:
Սա է ճիշտ տարբերակը, այլապես մյուս կերպ ներկայացվածը կարող են ադրբեջացնիները հիմք ընդունել ու օգտագործել Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելուց նպատակով, դեռ ավելին' հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները սրանով արդարացվեն:
Առաքել Սեմիրջյան