Զարմանալի մարդիկ կան, իշխանությունները նախաձեռնում են հերթական չարեփոխումը, հետո հետ են կանգնում իրենց այդ մտքից, ժողովրդի մեջ գտնվում են մարդիկ, որ սկսում են գովերգել, թե բա տեսաք ինչ լավ բան արեցին, հետ կանգնեցին չարեփոխումից։ Ժողովուրդ դա լավ չի, նորմալ է, երբ ժողովուրդը ընդվզում է ու չի թողնում կամայականություներ տեղի ունենան։ Լավ չի, որ պայքարողները իշխանության կես քայլից ուրախանում են և դադարում պայքարել, որովհետև իշխանությունները, նկատելով, որ ամեն բան խաղաղվել է, նոր չարեփոխում են ծնում։


Մեկ բան լավ հիշեք, որևէ զարգացում Հայաստանը չի ունենա, քանի դեռ այս իշխանություններն են ղեկավարում երկիրը։

 

 


Արմեն Ասլյան