Նորություն չէ այն, որ Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը փորձում է ընդլայնել իր կապերն այլ հանցավոր խմբավորումների և ահաբեկչական ցանցերի հետ: Այս անգամ, խոսքը Սոմալիում գործող «Հարաքաթ ալ-Շաբաբ» խմբավորման մասին է: Այս համագործակցության նպատակն է սեփական տարաբնույթ նպատակների համար օգտագործել նաև ծովային ուղիները: Այս հանգամանքը նոր մտահոգության պատճառ է դարձել Պարսից ծոցի արաբական երկրների համար, քանի որ սպառնալիքի տակ են հայտնվում այնպիսի կարևոր ջրային հանգույցներ, ինչպիսիք են Հորմուզի ծոցը,Կարմիր ծովը, Բաբ ալ-Մանդեբի նեղուցը, Ադենի ծոցը:

 

 

Արմեն Պետրոսյան