Այս աշխարհում մարդն իրեն կորցրած է զգում: Նա գոյատևում է ինքն իր համար, իսկ անցյալում այդպես չէր, քանի որ անցյալում մարդը մերձ էր ավանդույթներին ու կարգերին: Այսօր հորիզոնը դատարկ է: Չկան մեծագույն մարգարեներ, չկա Մովսեսը, ով կարող էր դուրս բերել բոլորիս այս անապատից: Այժմ յուրաքանչյուր մարդ պիտի փրկվի մեկուսի: Օգնության դիմել նա չի կարող, որովհետև ոչ ոք չունի: Սա է ժամանակակից քաղաքակրթության հուսահատ, բայց նաև զարգացող դիմագիծը: Մարդը պիտի գիտակցի, որ ինքն ավելի բարձր մի բան է, քան միսն ու արյունը:

 

 

Այլ պարագայում նա կործանվելու է: Ասում են, որ մենք այլևս չենք ունենա նոր փրկիչ, բայց փրկիչներ մենք բավականին շատ ենք տվել և մարդուն նրանք մատնանշել են ելքը: Հիմա նա սեփական ուժերով պիտի դուրս գա: Վերջին հաշվով սա վատ գաղափար չէ: Այսօր մարդու վիճակը ողբերգական է այն իմաստով, որ կշեռքի վրա է դրված նրա կյանքը: Նա գործում է իր վախի և համարձակության հաշվին: Ապրել, թե՞ մեռնել: Ապրիր մաքսիմում:

ՀԵՆՐԻ ՄԻԼԵՐ

 

 

Հովիկ Չարխչյան