Համաչափ տարածքային զարգացումը, ռեսուրսների արդար և համաչափ բաշխումն ու ապակենտրոնացումը լոկ ծրագրային կետեր չեն, դա առաջին հերթին մտածողություն է.


Անցյալ շաբաթվանից մտածում եմ, որ պետք է մեքենայի համար ձմեռային անվադողեր գնեմ, քանի որ առանց դրանց շաբաթը մի քանի անգամ Վանաձոր-Երևան-Վանաձոր և այլ գյուղական համայնքներ իմ այցելությունը կխոչընդոտվի: Երևանում անվադողերի ընտրությունը շատ մեծ է, և գնային տարբերակներն էլ հարմար են, բայց որոշեցի գնալ ու Վանաձորում փնտրել, որտեղ ընտրությունն այդքան էլ մեծ չէր, բայց ստացվեց գտնել լավ ձմեռային անվադողեր, և հաջողությամբ գնեցի


Ինչպես ասում են, առակս ի՞նչ կցուցանե' համաչափ տարածքային զարգացումը, ռեսուրսների արդար և համաչափ բաշխումն ու ապակենտրոնացումը լոկ ծրագրային կետեր չեն, որ գրվում են նախընտրական կամ Կառավարության' Աժ-ին ներկայացվող ծրագրերում: Դա առաջին հերթին մտածողություն է, որով ես կոչ եմ անում մայրաքաղաքից դուրս ապրող բոլոր քաղաքացիներին' հնարավորինս փորձեք Ձեր գումարները ծախսել Ձեր համայնքներում, օգտվեք մարզային ծառայություններից, արտադրությունից և, եթե հարմար տարբերակ մարզում չլինի, նոր ձեր գումարը ծախսեք մարզկենտրոնում կամ մայրաքաղաքում:


P. S. Ընտրությունների ժամանակ ևս իմ նախընտրական պաստառներն ու բուկլետները տպագրվել էին Վանաձորի տպագրատանը' ի տարբերությունը իմ մրցակիցների:

 

 

Էդմոն Մարուքյան