Բազմիցս քննարկվում է, խոսվում է տնտեսության ստվերի կրճատման մասին: Այս հարցը, ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ տնտեսությունում նույնպես առկա է:


Այսօր, tert.am-ին տված հարցազրույցում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը խոսել է 35 մլրդ դրամ բյուջե մուտք անելու մասին: Մասնավորապես նշել է. «Ստվերի կրճատման և օրենսդրության փոփոխության հաշվին այս բյուջեի մեջ ընդգրկված է 28 մլրդ դրամ գումար։ Իսկ եթե հաշվի առնենք, որ մեր օրենսդրության փոփոխությամբ 2015թ-ին գնահատվում է, որ 7,7 մլրդ մինուս է բերելու, որովհետև այդ փոփոխությունները բերելու են ավելի քիչ հարկերի գանձման, մեր ստվերից բերվող գումարները գնահատվում է 35 միլիարդից ավել, 1 տրլն 131 մլրդ-ի մեջ 35 մլրդը պլանավորված է ստվերի հաշվին»:


Հատկանշական է այն հանգամանքը, որ մինչ այս Կառավարությունը հստակ թվերով չէր խոսել: Բազմիցս նշվել է, որ գործառույթներ են ձեռնարկվում խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերելու նպատակով, բայց չէր խոսվել առ այն, թե որքան գումար մուտք կլինի բյուջե՝ գործառույթների իրականացման հետևանքով:

 

 


Խաչատրյան Ժոռա