1909թ. ապրիլի 27-ին Աբդուլ Համիդի ձեռնարկած անհաջող հեղաշրջումից հետո՝ վերջինս գահընկեց արվեց եւ ձերբակալվեց: Մինչեւ 1912թ. նա պահվում էր Սալոնիկում, ապա տեղափոխվեց Կ․ Պոլիս: Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչներն արտաքսվեցին երկրից:

 

 


Ահա թե ինչ է պատմել թուրքական Hurriyet Daily News-ին տված հարցազրույցում (2010 թ․, հունվար) սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի 80-ամյա թոռը՝ Բեյզադե Բյուլենթ Օսմանը․ «Մեր ընտանիքն իր փրկությամբ եւ կյանքով պարտական է ֆրանսահայերին, որոնք փրկեցին մեզ, երբ մեզ արտաքսեցին Թուրքիայից: Մեր գրպանում ոչ մի գրոշ չկար, բայց մեր հայ ընկերներն օգնեցին մեզ: Մի հայ կին հյուրընկալեց մեզ իր կացարանում, որտեղ մենք բավական երկար ապրեցինք: Ես ոչ մի կերպ չեմ կարող հերքել այն քաջագործությունները, որ մեզ համար արել են հայերը»: