Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր Չարլի Չապլինի ֆիլմերը եւ մեծ համակրանք ուներ նրա ստեղծած հերոսի նկատմամբ: Մի անգամ Չապլինին ուղարկած նամակում նա գրել է. «Ձեր «Ոսկե տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, եւ Դուք մեծ մարդ կդառնաք»:
Չապլինը պատասխանում է. «Ես Ձեզնով ավելի եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ-ոք չի հասկանում, իսկ Դուք, այնուամենայնիվ, դարձաք մեծ մարդ»: