Եվ այսպես, Ռուսաստանի կառավարությունը 25-30 տոկոսով դեվալվացիայի ենթարկեց Ռուբլին և հայտնի չէ, սա վերջն է, թե՞ ռուբլու արժեզրկումը դեռ շարունակվելու է...


Ղազախստանը իր տենգեն դեվալվացիայի ենթարկել է, Բելոռուսը դա անում է հաճախակի:


Իսկ ի՞նչ է լինելու հայկական ԴՐԱՄԻ հետ...


Քանի, որ մենք նավթ ու գազ չունենք, չունենք նաև արթյունաբերություն և արտահանում, մեր պետության միակ ''ռեսուրսը'' դա ռուսաստանից փող ուղարկող մարդիկ են:


Հայաստանում չկան Յուկոսի, կամ Բաշնեֆտի պես ընկերություններ, որ այս նեղ պահին, գոնե դրանք պետականացվեին...


Երկրում միակ փող ունեցողները իշխանական և ''ընդիմադիր հեղափոխական'' օլիգարխներն են: Նրանք միմյանցից ի օգուտ պետության, իհարկե ոչ մի կոպեկ չեն խլելու:


Ռուսաստանում աշխատող մարդկանց եկամուտները արդեն իսկ կրճատվել են 25-30 տոկոսով և դեռ էլ ավելի են կրճատվելու, քանի որ շխախտատեղերը կրճատվում են, կյանքը օրեոր թանկանում է, բիզնեսը կաթվածահար ու անորոշ վիճակում է...


Հիմա գլխավոր հարցը, ինչպես է մեր կառավարությունը խուսափելու բյուջեի դեֆիցիտից, ինչի՞ հաշվին, արևածաղիկ վաճառողների ՀԴՄ ների՞, թե՞ թատրոն-միտինգների շնորհիվ...


Այն որ դրամը չափից դուրս արժեվորված է, հայտնի է վաղուց:


Դրամի դեվալվացիան պետք էր սկսել գոնե 4-5 տարի առաջ, որպեսզի այսոր 500 դրամից պակաս չարժենար մեկ դոլարը:


Ուրեմն մնում է մի տարբերակ, դրամը կփլվի միանգամից, առնվազն 25-30 տոկոսով, եթե ոչ ավել:Իսկ առջևվում ծանր ամիսներ են, գնաճը բնակչության 90 տոկոսին ծայրահեղ աղքատության շեմին է հասցնելու:


Պատրաստվեք մարդիկ:

 

 

Արա Արայան