Աղը վնասակար է հատկապես տղամարդկանց համար, ահա այսպիսի եզրահանգման են եկել ճապոնացի գիտնականները:
Նրանք պարզել են, որ շատ աղ պարունակող մթերքների պարբերաբար օգտագործումը կրկնապատկում է ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը, այս վտանգը նկատվում է հատկապես տղամարդկանց շրջանում:
Ուռուցքաբանները տասնմեկ տարի հետևել են միջին տարիքի 40 000 ճապոնացիների կենսակերպին և սննդակարգին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 500 տղամարդկանցից մեկը, որը չարաշահել է աղի ուտելիքները, հնարավոր է' ստամոքսի քաղցկեղ ունենա:
Այս ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է, քան մարդկության այն ուժեղ կեսի դեպքում, որը, զերծ է մնում աղի մեծ քանակություն օգտագործելուց:
Կանանց դեպքում ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու վտանգն ավելի քիչ է' 2000-ից մեկը:
Վրեժ Հովսեփյան