Պետք է ի վերջո հասկանալ, որ հայ հասարակության և իր բազմադարյան քաղաքակրթական համակարգի միջև կապը անդառնալիորեն խզված է: Մեծագույն արժեք ունեցող ավանդույթները, տոները, ծեսերը միայն պատմա-մշակութային տեսանկյունից են արժեքավոր, բայց որպես առօրեական կենսագործունեության օբյեկտներ իրենց սպառել են, կամ պահպանվել են միայն դրանց վերապրուկները: Իհարկե մի փոքրիկ մասը դեռևս շարունակում է գոյատևել որպես կենցաղ:
Այդ իսկ պատճառով գոյացել է հսկայական դատարկ տարածություն, որը բնականաբար լցվելու է և արժեքավոր և արատավոր երևույթներով:

 

 


Հայ ազգը, ինչպես և յուրաքանչյուր էթնիկական խումբ ունի իր չափորոշիչները և համապատասխան ֆիլտրերը: Բնականաբար ժամանակի ընթացքում այդ ֆիլտրերը գործի կանցնեն և կտարբերակեն թե որն է մնայուն, և որն է ժամանակավրեպ:
Նման իրավիճակներում դեռևս պահպանված հնագույն արժեքները փոխներթափանցվում են նոր արժեքների հետ և ներկայանում որպես յուրօրինակ արժեհամակարգային սինթեզ:
Մի վախեցեք Հալլոենից բարեկամներ:

 

 


Կարպիս Փաշոյան