Ես չեմ հասկանում Նիկոլայ Ռիժկովի կողմից արված հայտարարությունների առթիվ սկսված ջղաձգումների պատճառը:
Ինչի է մեզ բոլորիս միշտ թվում, թե բոլորը պարտավոր են պաշտպանել հայերի շահերը, երիցս ոչ բարեկամներ:
Ռիժկովը ռուս է և ավելի քան տրամաբանական է, որ նա պետք է պաշտպանի Ռուսաստանի շահերը, իսկ Հայաստանի շահերը պետք է պաշտպանեն հայերը և հայկական իշխանությունները, բայց չգիտես ինչու հայերը մտնելով մեծ քաղաքականություն, փնտրում են մեծ բարոյականություն:
Իսկ ինչ վերաբերվում է Ազգային հերոսի կոչմանը, ապա կարծում եմ Ռիժկովը թքած ունի դրա վրա, ով տվել է թող նա էլ մտածի:
Կարպիս Փաշոյան