Բուդդան մեռնում էր: Քառասուն տարի շարունակ հազարավոր մարդիկ հետևում էին նրան: Հիմա նա մեռնում էր:
- Սա իմ վերջին օրն է: Եթե հարցնելու բան ունեք, հարցրեք: Հասել է ժամը, երբ ամեն մարդ պիտի գնա իր ճանապարհով:
Անթափանց խավարը պատում է Բուդդայի աշակերտներին: Անանդան' Բուդդայի սիրելի աշակերտը, լալիս էր մանկան պես:
-Ինչու՞ ես լալիս, Անանդա՛, - հարցնում է Բուդդան:

 

 


- Ի՞նչ ենք անելու հիմա,- պատասխանում է Անանդան, - դու այստեղ էիր, և մենք ապրում էինք քո լույսի ներքո, այդպես լավ էր ու անվտանգ: Մենք լիովին մոռացել էինք, որ խավար գոյություն ունի: Մենք հետևում էինք քեզ, ամեն ինչ լույսի մեջ էր: Հիմա դու հեռանում ես ընդմիշտ: Մենք ի՞նչ ենք անելու:
- Լսի՛ր ինձ, - Անանդային է դիմում Բուդդան, - քառասուն տարի դու քայլել ես իմ լույսի ներքո և չես կարողացել ստեղծել քո լույսը: Կարծում ես' եթե ևս քառասուն տարի ապրեմ, կկարողանա՞ս հասնել քո լույսին: Ուրիշի լույսի ներքո որքան շատ ես ապրում, որքան շատ ես ընդօրինակում, այնքան շատ ես կորցնում: Ավելի լավ է' հեռանամ:
«Ինքներդ լույս դարձեք ձեզ համար», - սրանք էին Բուդդայի արտասանած վերջին խոսքերը:

 

 


Vahe Ghazaryan