"Մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ հարկային վարչարարության ուղղությամբ, և խրախուսում ենք կառավարությանն իրականացնել բարձր եկամտի, հարստության տեր մարդկանց հարկում", ասել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

 

 

Նրա հավաստմամբ, ԵՄ մի շարք երկրներ իրականացրել են նման քայլեր, եւ դա համատարած խնդիր է, որովհետև մեծ հարստության տեր մարդիկ՝ խոշոր հարկ վճարողները, շատ ռեսուրսների են տիրապետում' հարկերից խուսափելու համար: ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, որ ինքը տեսել է ստվերի դեմ պայքարում կառավարության վճռականությունը իր պաշտոնավարման սկզբից:

 

 


Карине Аракелян