Անդրադառնալով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործարարության այս տարվա վարկանիշին, ըստ որի Հայաստանը չորս կետով բարելավել է դիրքերը, 49-րդ կետից տեղափոխվելով 45-րդ կետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Միայն մեկ՝ հարկերի վճարման բաղադրիչով մենք 73-րդ տեղից առաջ ենք գնացել 41-րդ տեղ, և այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը»:
Նա նաեւ նախարարների ուշադրությունն է հրավիրել վարկանիշային ցուցանիշների բարելավման ուղղությամբ միջոցառումների ակտիվացման, արդյունքները հանրությանը ներկայացնելու անհրաժեշտության վրա:
Карине Аракелян