Մի հարց
Ինչքանով է ճիշտ Թուրքիայում բնակվող ԻՔՍ անձանց ցեղասպանության մասին խոսելու ու ընդունելու համար նստեցնել գլխներիս: Սա արդյոք չի նշանակում, որ այս փաստին, որը գոնե թե պիտի ձգտենք բնական վերաբերմունք դարձնել, հիպերկարևորում ենք, դրանով իսկ հիպերէժանացնում մեր դիրքերը:

 

 


Հիմա նման մի դեմք էլ հենց նոր ակտիվորեն լուսաբանվում էր Հանրային հեռուստաընկերությամբ: Քուրդիզմի հայրերից մեկը՝ Իսմյիլ Բեշիքչին, ով ընդունում է Հայոց ցեղասպանությունը միանգամից ավելացնելով, որ հայ ու քուրդ ժողովուրդները 20-րդ տարի ընթացքում երկուսն էլ ցեղասպանության են ենթարկվել, քանի որ չունեին պետականություն, որը կպատշպաներ իրենց ու «ռասկռուտկա» անում անկախ Քրդստանի գաղափարը, այսօր ԵՊՀ-ում ոսկե մեդալի է արժացել:

 


Ու նույն այս անձնավորությունը, ի դեպ, «ցրում է» հայ ժողովրդի հայրենազրկման հարցը, քանի որ Արևմտյան Հայաստանը համարում է քրդական պետության մի մասը:
Բա մեզ պե՞տք էր նման ճանաչումն առանց հատուցման, առավել ևս երբ գործ ունենք ոչ թե հատուցման նկատմամբ անտարբերության, այլ մեզ՝ հայերիս, մտքում գոյություն ունեղոց թեկուզ և հատուցման թեկուզ և ուտոպիական եղանակին հակընդդեմ լինելու հետ:

 

 


Vahan Kostanyan