Էն օրը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, խայսաթի համաձայն մի հատ մեգաթիվ գմփցրեց՝ հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ... ասում ա 60-70 հազար... պահի տակ կարելի էր կարծել, որ զաչոտի կաշառքի տարիֆի հետ ա շփոթել։


Բայց դե լավ, էդ դեռ էն գլխից էլ պարզ էր, որ ամեն հանրաահաավաքից հետո կենացները քաղցրանալու են ու արդեն հաջորդին հայտարարելու են, որ 100 հազար մարդ են հավաքել, իսկ կուլմինացիոն փուլում՝ Հայաստանի ողջ բնակչությանը, մինուս ՀՀԿ-ն ու ՀՀԿ-ականների բարեկամներին։


Բայց օրինակ գիտե՞ք էսօր ինչ հետաքրքիր բան պատմեց Ծաղիկ Ռուբոյին պատկանող 30 համարի երթուղային գծի վարորդներից մեկը... ասում ա հանրահավաքի օրը իրանց ամեն ռեյսի համար 5000 դրամ փող էին տալիս՝ Դավիթաշենից դեպի Օպերա ու հետ երթուղու համար ու նրանք պետք է մարդկանց անվճար կենտրոն հասցնեին՝ կանգառներում ագիտացիա անեին, որ գան հանրահավաքի։


Դե գյուղերում էլ վաբշե հրաշք էր, նամանավանդ կոտայքի մարզում ու այն գյուղերում, որտեղ գյուղապետը բարգավաճ է։ Ուղղակի ժողովրդին հավաքում են իրար գլուխ, ասում են «Գյադեք, սիրուն շորեր հագեք, գնում ենք Էրևան՝ միտինգի»։


Սենց գնա, քաղաքական պայքարի այս սրացումը պատմության մեջ մտնելու է որպես ամենագավառամիտ ու ամենաքաղքենի։

 

 

Արմեն Հովսեփյան