Հայաստանը ունի բազմաթիվ ոսկու և ոսկի-բազմամետաղային հանքավայրեր, ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա, ոսկերչական գործարան, մանր ոսկերչական արհեստանոցներ, արհեստագործական ուսումնարաններ, ինչպես նաև բարձր որակավորված ոսկերիչներ, դիզայներներ, իսկ սփյուռքում նաև ոսկերչական ոլորտում արտադրության և իրացման ոլորտներում բազմաթիվ մասնագիտացված ընկերություններ:

 

 


Սակայան ներմուծվում է զգալի ծավալի ոսկի'ոսկու վերջնական արտադրություն չլինելու պատճառով, հիմնականում ոսկերչական աշխատանքների համար և պատրաստի ոսկերչական իրեր (այստեղ զարմանալի է ներմուծվող ոսկերչական իրերի դիմաց գնահատված ցածր մաքսային արժեքը, օրինակ՝ 2013 թ.-ին ընդամենը 2,5 մլն դոլլար 187,9 կգ ոսկերչական իրերի համար): Այդ օղակի բացակայության փաստը կարող է բացասական ազդել ոսկեգործության զարգացման վրա ինչպես միջազգային շուկայում ոսկու գների աճով, այնպես էլ դրամի արժեզրկումով պայմանավորված:

 

 

Տիգրան Խաչիկյան