«Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» ներդրումային համաժողովի բացման ժամանակ վարչապետը կարևորել է «Մերիդիան» ոսկեգործության ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչը թույլ կտա Հասյաստանը դարձնել ոչ միայն տարածաշրջանի առաջատարը, այլև միջազգային շուկայում մեծ կշիռ ունեցող երկիր ոսկերչության բնագավառում:Ազատ տնտեսական գոտու գործունեությունը Հայաստան կբերի ոչ միայն ոսկեգործության ոլորտում մասնագիտացված Սփյուռքի հայկական, այլ նաև օտարերկրյա ընկերություններ:
Մեծ ստվերայնության հետ մեկտեղ, մենք չունենք նաև ոսկու մշակման ամբողջական ցիկլը, սակայն մենք ունենք այնպիսի ներուժ այս ոլորտում, որը հնարավորություն է տալիս կարգավորելով ոլորտը և իրականացնելով ներդրումային խոշոր ծրագրեր կարելի է ոսկերչությունը դարձնել մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Հայաստանը ունի բազմաթիվ ոսկու և ոսկի-բազմամետաղային հանքավայրեր, ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա, ոսկերչական գործարան, մանր ոսկերչական արհեստանոցներ, արհեստագործական ուսումնարաններ, ինչպես նաև բարձր որակավորված ոսկերիչներ, դիզայներներ, իսկ սփյուռքում նաև ոսկերչական ոլորտում արտադրության և իրացման ոլորտներում բազմաթիվ մասնագիտացված ընկերություններ:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիներում աշխատող ընկերությունները ազատվում են ավելացված արժեքի հարկից և եկամտահարկից, իսկ արտահանում իրականացնելու դեպքում ազատված են նաև զբաղեցրած անշարժ գույքի հարկերից և մաքսային վճարումներից: Ավելացնենք նաև, որ ազատ տնտեսական գոտուց դուրս գտնվող տնտեսվարողների համար հնարավոր են լուրջ խնդիրներն առաջանալ, եթե չիրականացվի խելամիտ և հավասարակշռված հարկային ու մաքսային քաղաքականություն:
Վաչագան Գևորգյան