Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2014-ի սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 152 գործարք: Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 98 գործարք, ինչը օգոստոսի համեմատ է ավելի է 19,5 տոկոսով, իսկ 2013 թվականի սեպտեմբերի համեմատ' պակաս 3,9 տոկոսով:
Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2014-ի սեպտեմբերին 54-ն է եղել, օգոստոսի համեմատ աճելով 8 տոկոսով, իսկ 2013 թվականի սեպտեմբերի համեմատ' նվազելով 8,5 տոկոսով:
Գոռ Մարկոսյան