Մի անգամ հարուստ հայրը իր որդուն տարավ գյուղ, որպեսզի ցույց տա, թե ինչքան աղքատ կարող է լինել մարդը:
- Նկատեցի՞ր, թե ինչքան աղքատ են այս մարդիկ: Ի՞նչ սովորեցիր:
Որդին պատասխանեց. "Մենք ունենք մեկ շուն, իսկ նրանք' չորսը: Մենք ունենք ջրավազան, իսկ նրանք' գետեր: Մենք ունենք լամպեր, իսկ նրանք ունեն աստղեր:

 

 

 

Մենք սնունդը գնում ենք, իսկ նրանք աճեցնում են իրենցը: Մենք ունենք պատեր մեզ պաշտպանելու համար, իսկ նրանք' ընկերներ: Մենք ունենք հանրագիտարաններ, իսկ նրանք' Աստվածաշունչ: Շնորհակալություն, հայրիկ, որ ցույց տվեցիր, թե ինչքան աղքատ ենք մենք":
Հետևությունները թողնում եմ ձեզ..

 

 

Ինեսսա Արշակյան