2006 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ «Համաշխարհային ֆոլկլոր և ժողովրդական կենցաղ» քառահատոր հանրագիտարանը:

 


Երկրորդ հատորը նվիրված է Հարավ-արևելյան Ասիային, Հնդկաստանին, Կենտրոնական Ասիային, Մերձավոր ու Միջին Արևելքին, հոդվածներ կան Հայաստանի, Իսրայելի, Լիբանանի, Պաղեստինի, Իրանի, Եմենի, Թուրքիայի Ֆոլկլորների մասին: Յուրաքանչյուր երկրի հատկացվել է 9 էջ, իսկ Հայաստանին, որպես հնագույն և հարուստ մշակույթ ունեցող երկիր' 15 էջ:
«Հայաստան» հոդվածի հեղինակն է բանագետ, բանահավաք, ժողովրդագետ, բանասիրական գիտությունների
դոկտոր Վերժինե Սվազլյանը:

 


Հայ ժողովրդի բանահյուսությունը ներկայացված է պատմական հենքի վրա' սկսած պատմահայր Մովսես Խորենացու և այլ պատմիչների հաղորդած բանահյուսական նշխարհներից, այնուհետև' «Սասնա Ծռեր» հերոսական էպոսն իր 4 ճյուղերով, Բագրատունյաց, ապա Ռուբինյանց թագավորությունները, և այդ ընթացքում հյուսված ժողովրդական բանավոր ստեղծագործությունները: Հոդվածում նշված է նաև, որ թուրքական կառավարության կազմակերպած հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովուրդը 1.5 միլիոնից ավելի զոհ է տվել, իսկ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը երբեմնի պատմական Հայաստանի 1/10-րդ մասն է կազմում:

 

 

Aram Khachatryan