Մինչ շարունակվում են Թուրքիայի բանակցությունները ամերիկյան կողմից հետ միջազգային կոալիցիային անդամակցելու վերաբերյալ, Թուրքիայում մտածում են միակողմանի քայլերի մասին: Թուրքիայի պահանջները Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման հետ կապված ամերիկյան կողմից հավանության չեն արժանանում և այդ պարագայում, ըստ թուրքական մամուլի, Թուրքիան պատրաստվում է այդ ուղղությամբ ինքնուրույն քայլեր ձեռնարկել, որի հետ կապված նախապատրաստական աշխատանքներ են տարվել: Չնայած, որ Թուրքիան ամեն կերպ ցանկանում է հասնել դրան, այդուհանդերձ ներկայում ձեռնպահ կմնա միակողմանի քայլերից:

 

 

 Լևոն Հովսեփյան