Կյանքը շատերի համար դարձել է ավտոմատացված գործողությունների շարք: Ամեն նոր օրը նմանվում է նախորդ օրվան: Եվ ամենզարմանալին այն է, որ դա մեզ շատ նորմալ է թվում: Իհարկե որոշ ժամանակ: Բայց գալիս է մի պահ, որ ամեն ինչ դառնում է միապաղաղ, ձանձրալի, և մենք խիստ պահանջ ենք զգում նորի: Իսկ եթե այդ նորը մեզ չի տրվում, ապա մենք զգում ենք թախիծ, հիասթափություն, ընկնում դեպրեսիայի մեջ, և շատերի մոտ ի հայտ է գալիս ինքնասպանության գաղափարը: Իսկ այս ամենի պատճառը այն է, որ մենք չենք ապրում կյանքը իր ողջ մաշտաբով: Ձեզ առաջարկվում է մի քանի գաղափարներ, որոնք կարող են օգնել ձեզ ապրել կյանքը
Սիրեք- սերը մարդկային կյանքը իմաստավորող առաջնային պայմաններից է: Սեր հարազատների, ընկերների, ընտաիքի անդամների, 2-րդ կեսի և նաև կենդանիների հանդեպ:
Վայելեք բնությունը-մի նստեք 4 պատերի մեջ, դուրս եկեք փողոց, վայելեք բնությունը: Փորձեք նկատել այն, ինչ մինչև հիմա չեք նկատել:
Ստեղծեք առավոտյան ընթացակարգ-փորձեք շուտ արթնանալ և դիմավորել արևածագը: Զգալ նոր օրվա շունչը և ձեզ ներշնչել, որ առջևում հիանալի օր է, և դուք պետք է վայելեք դրա ամեն վայրկյանը: Վարժություններ կատարեք:
Ավելացրեք ձեր ռիսկը-ամենամեծ վտանգը դա անվտանգությունն է: Եղեք ռիսկային: Վերջ տվեք ձեր ձանձրալի և միապաղաղ կյանքի ոճին: Դարձրեք ձեր կյանքը գրավիչ արկածների շարք:
Կողմնորոշվեք ձեր նախասիրություների մեջ-կարևոր է հասկանալը, թե ինչ եք սիրում և ինչով եք ուզում զբաղվել, քանի որ կյանքը մեկ անգամ ես ապրում, պետք է զբաղվես քո նախընտրած և քեզ սիրելի գործով:
Անջատեք հեռուստացույցը, դուրս եկեք ինտերնետից-հեռուստացույցը միացրեք այն ժամանակ, երբ ցանկանում եք ձեր սիրած ֆիլմը նայել DVD-ով: Մտածեք, թե օրվա մեջ ինչքան անիմաստ ժամանակ եք վատնում:
Երբ դուք տաջնվում եք, տանջվեք- Կյանքը միշտ չէ, որ հիանալի է և ուրախ, այն անկանխատեսելի է, և տառապանքները մեր կյանքի անխուսափելի մասն են կազմում, դրանք հնարավոր չէ շրջանցել: Ինչ ասես կարող է պատահել' կարող եք աշխատանքը կորցնել, կորցնել հարազատ մարդու, սիրած էակին, կարող եք ծանր հիվանդանալ: Ոչ ոք էլ չի կարող միշտ ուժեղ մարդ մնալ և արհամարհել իր տառապանքները' աչք փակելով դրանց վրա: Հարկավոր է երբեմն տառապել այնքան, որ այդ ամենը դուրս գա ձեր մեջից: Իսկ տառապանքներն ավելի են ուժեղացնում մարդկանց:
Մարդկանց միավորվեք- մի խուսափեք շփումից, ինչքան կարող եք շատ շփվեք: Ծանոթացեք նոր մարդկանց հետ, խոսեք և փորձեք հասկանալ նրանց, դառնալ նրանցից մեկը: Միայն այդ կերպ կարող եք զգալ ձեր յուրահատկությունը:
Խոսեք մեծահասակների հետ- նրանք փորձառու են, իմաստուն: Ձեզ կարող են շատ հետաքրքիր պատմություններ պատմել: Կարող են ձեզ հետ պահել շատ սխալների կատարումից, որոնք ժամանակին իրենք են կատարել:
Նոր հմտություններ ձեռք բերեք- մշտապես կատարելագործվեք ոչ թե նրա համար, որ դուք հիմա կատարյալ չեք, այլ նրա համար, որ հարկավոր է ձգտել դառնալ ավելի լավը:
Ոչինչ մի արեք- ոչինչ չանել չի նշանակում պառկել և հեռուստացույց դիտել կամ գիրք կարդալ, ուղղակի նստեք լռության մեջ և լսեք ձեր ներքին ձայնը: Աշխատեք օրվա մեջ գոնե 15 րոպե դա անել:
Դադարեք համակարգչային խաղեր խաղալուց-աշխատեք գոնե մեկ շաբաթ չխաղալ և այն ժամանակը, որը դուք անց էիք կացնում համակարգչային խաղեր խաղալով, անց կացնել դրսում:
Նայեք մայրամուտին-մայրամուտը դա օրվա ամենագեղեցիկ պահերից է: Դա կարող եք դարձնել սովորություն:
Ամեն օր մի նոր բան մտածեք և կատարեք-դա կարող է լինել նաև աշխատանքի վայր հասնելն այլ ճանապարհով, օրը այլ ձևով սկսելը և շատ և այլ բաներ:
Շատ լուրեր մի լսեք- իհարկե լավ է տեղեկացված լինելը, բայց դրա չարաշահումը լավ չէ:
Արտահայտեք ձեր հույզերը-բարձր ծիծաղեք, լաց եղեք, ով է ասել, որ տղամարդիկ չպետք է լացեն: Հույզերը կուտակվում են և հետո խնդիրներ առաջացնում: Լաց եղեք, եթե տխուր ֆիլմ եք դիտում, կամ ձեզ ինչ-որ մեկը տառապանք է տվել, մի կուտակեք ձեր մեջ և դուք կարող եք ինքներդ ձեզ օգնել:
Ապրեք այստեղ և հիմա: Վաղվա օրվա մասին մտածելու փոխարեն մտածեք, թե հենց հիմա ինչ կարող եք անել: Անցյալի մասին ափսոսալու փոխարեն մտածեք, թե ինչ է կատարվում հիմա ձեզ հետ, ինչ եք զգում հիմա: Կյանքում մեծ ուշադրություն դարձրեք ներկայի վրա, քանի որ կյանքը դա ներկա վայրկյանն է: