Շպռոտը դու ճիշտ ես. «Մենք ավելի լավին ենք արժանի»


Շպռոտը տեսելա, որ իրան հիշող չկա, իրա ձևերով որոշելա էլի իր էության ու գոյության մասին հիշեցնի ու ստատուսա գրել, որ մենք իրան արժանի չենք, ինքը Հայաստանը սիրումա, չեմ իմանում ինչ, որ մշակույթի պատճառովա ինքը հիմա Հայաստանից հեռուա ու նմանատիպ տափակություններ: Լավա մի հատ էլ չի ասել. «Ես էնքան լավն եմ, որ չեմ գալիս Հայաստան»:


Ուզում եմ խոսք ուղղեմ իրեն. «Դու ճիշտ ես քույրիկ ջան, մենք քեզ արժանի չենք. մենք ավելի լավին ենք արժանի...: Մենք արժանի չենք էն տեսանյութին, որը վերջերս շրջանառվում էր ու գլխավոր հերոսուհին դու ես. մենք ավելի լավին ենք արժանի: Մենք արժանի չենք «Ես եմ քո մեղրը արի ինձ կեր» քո երգին. մենք ավելի լավին ենք արժանի....Մենք արժանի չենք քեզ, ոչ թե նրա համար, որ դու շատ լավն էս, այլ նրա համար, որ մենք շատ ավելիին են արժանի:


Շպռոտ ջան ու մի մեծ խնդրանք, թե նեղություն չի Լիլիթ Հովհհանիսյանին, Եվա Ռիվասին, Արամեին, Անդրեին ու մնացած մնացած հայ «երգիչների» էլ հավքի հետդ տար քո մոտ, որովհետև մենք իրանց էլ չենք արժանի մենք իրանցից լավերին ենք արժանի»:


Բարով ապրես Հայաստանից հեռու:


Հ.Գ. Հայաստանը իրականում շատ հիասքանչ երկիրա, ճիշտ ես, բայց դու իրան արժանի չես. ինքը ավելի լավինա արժանի:

 

 


Անկախ Հայաստան