Հանրահավաքի մասնակիցները, բնականաբար, բուռն ծափահարություններով ընդունեցին Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ նախագահը նկարագրեց երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, հետո ժողովրդին հավաստիացրեց, որ ինքը ՙՙկոտրվող՚՚ ու վախեցող մարդ չէ: Ծառուկյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետաձգումը պայմանավորեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքով:

 

 


Հատկանշական է, որ ԲՀԿ-ի նախագահի ելույթն երկու մասից էր բաղկացած՝ բանավոր ու գրավոր, ընդ որում՝ առաջին մասն ավելի անկեղծ ու բովանդակային էր: Գագիկ Ծառուկյանն նշեց, որ հանրապետության ողջ տարածքում ստեղծվելու են համաժողովրդական շարժման միասնական:շտաբներ: ԲՀԿ նախագահը նշեց, որ վերահաստատում են իրենց պահանջները՝ իշխանությանը կոչ անելով լուծել դրանք:

 

 

ԲՀԿ նախագահը նշեց, որ հակառակ պարագայում՝ ձգտելու են արտահերթ ընտրությունների:
Շարժման ՙՙՃանապարհային քարտեզի՚՚ մասին դարձյալ չլսեցինք, նստացույց էլ չկա: Հիմա երթ է, որից հետո՝ տուն...

 

 

 

Սուրեն Սուրենյանց