Պուծինի սխալը
--------------------------
Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի տարածքում է , բայց Դե Յուրե նրա անկախությունը ոչ մեկ չի ճանաչել և չի ճանաչի , չեն ճանաչի նույնիսկ Ռուսաստանի դաշնակիցները , թե Բելառուսիան թե ղազախստանը թե Հայաստանը և թե Չինաստանը : Դա նշանակում է , որ արևմուտքը խաղում է ոչ թե 4 այլ 5 ՏՈՒԶ խաղաքառտով : Ղրիմը դե յուրե կարող էր ռեֆեռենդում անել միայն այն ժամանակ , երբ Ուկրաինաի նախագահը այն կվավերացներ , այսինքն Յանուկովիչը : Պուծինը չհաշվարկեց այն , որ իրադարձությունները կզարգանան նման արագ և նրանք չեն հասցնի լեգիտիմացնել ղրիմի անցկացրած ռեֆեռենդումը : Բանը կայանում է նրանում , որ միակ տարբերակը այն էր , որ Յանուկովիչի փախչելուց առաջ նրանք պետք է զորք մտցնեին , հասնեին Կիև և ստիպեին , որպեսզի կիսանախագահը այն վավերացնի , կամ գոնե փախնելու հաջորդ օրը բերեին հասցնեին Կիև , նախապես ապպահովվելով անվտանգությունը, քանի որ նա դեռ համարվում էր Ուկրաինաի նախագահ :
Այստեղ հարց է ծագում ՝ թե արդյո՞ք Պուծինը տեղյակ էր ամեն ինչից , իսկ մի գուցե նրան դեզինֆորմացրել էին , թե իբր նրանք տիրապետում են իրավիճակին …….
---
Մարտ 16 … ռեֆեռենդում …
---
Մայիս 12 … Պուծինը մի շարք կարևոր և առանցքաին ուժային կառույցներում նոր նշանակումներ է կատարում , մասնավորապես Վիկտոր Զոլոտովը 2000 թվականից եղել է նախագահի անվտանգության ծառայության պետը և նշանակվել է ներքին զորքերի հրամանատարի պաշտոնում : Փոփոխությունները խոսում են այն մասին , որ Պուծինի շուրջ կարաին լինեին դավադրություններ , իսկ ինչպես ցույց է տվել պատմությունը , դավադրություններ միշտ հնարավոր է ստեղծել ցանկացած ղեկավարի դեմ :
Հիմա այնպես է ստացվել , որ Պուծինի դեմ բացասական է տրամադրված ինչպես ռուսական լիբեռալ թևը (բիզնեսմեններ , օլիգարխներ) , այնպես էլ ուժաին կառույցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ , ասեմ ինչու .
---
Բիզնեսմենների (օլիգարխների) մոտ շատ ծանր է վիճակը , նրանց հաշիվները սառեցված են մի շարք բանկերում , ու պետք է նշել , որ հսկայական թվերի մասին է խոսքը գնում , նրանց բիզնեսները անմիջական կախում ունեն արևմուտքից , իսկ պատժամիջոցների նորքո նրանք չեն կարողանում զարգանան և սննկանում են : Պատժամիջոցների կոնտեքստում Պուծինը ստիպված գնում է մի քայլի , որը բնական է պետք էր լիներ , դա այն է , որ սկսում է պետականացնել մի շարք ընկերություններ որը դժգոհության տեղիք է տալիս (первое правило бизнеса – защищайте свои инвестиции) :
---
Ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչներ հասկանում են , որ եթե նրանք հիմա չեն գրավել Դոնբասը , ապա հետո պարտվելու են , քանի որ անխուսափելի է պատերազմը Դոնբասում , և որ ԴԺՀ և ԼԺՀ ը չեն կարողանալու միայնակ դիմակայել , իսկ Պուծինը 17000 ից ավել զինվորներին ուղարկեց իրենց ծառայության մշտական վայրերը :
---
Կոտրված իրականություն ……..
---
Հետևելով ռուսական պրոպագանդաին և ստատիստիկաիին, կարծիք է ստեղծվում , թե Պուծինի վարկանիշը շատ բարձր է , սակայն պետք է նշել , որ այն բարձր էր Ղրիմի ռեֆեռենդումից հետո , իսկ Դոնբասի դեպքերից հետո վարկանիշը իրականում ընկել է : Սակայն Ռուսական բոլոր պաշտոնական թվերով Պուտինի վարկանիշը այնուամենայնիվ մնացել է շատ բարձր : Այստեղ հարց է ծագում , Պուտինը իրականում գիտի , որ այդքան էլ այդպես չէ , և որ դա կարող է լինել դավադրության մի մասը , ցույց տալ թե ամեն ինչ լավ է ընթանում ներքին քաղաքականության մեջ :
---
Տնտեսության անկում …….
---
Պատժամիջոցները օգուտ են միայն ԱՄՆ ին , պատժամիջոցներից տուժում է ոչ միայն Ռուսաստանը , այլ նաև Եվրոպան , և դրա նպատակն էր թուլացնել ոչ միայ Ռուսաստանի տնտեսությունը , այլ ամբողջ Եվրոպաի :
Ռուսաստանում կապիտալի արտահոսքը անցել է 150 միլիարդ $ ը , Ռուբլին արժեզրվում է , այս պահին 1$ = 41.98 ռուբլի , 1€ = 53.2 ռուբլի , նաֆթի բառելի գինը ընկել է հունիս ամսվա 115 $ բառելի դիմաց , մինչև 85 $ (2015 թվականի բյուջետի ծրագրում նախատեսված էր 96 $)(ԽՍՀՄ 2) բառելի դիմաց , սառեցվել են բազմաթիվ պռոեկտներ , որոնք մեծ եկամուտներ կբերեին , ԱՄՆ ն ստիպել է , որ Ռուսաստանը նոր սպառազինության մրցավազք սկսի ,(ԽՍՀՄ 2) , և արդեն Ռուսաստանը իր Ռազմական բյուջեն ահռելի քանակով մեծացրել է , դուրս է եկել 2-րդ տեղ , ԱՄՆ ից հետո :
Ի տարբերություն ԽՍՀՄ ի դեպքի , ԱՄՆ ին անհրաժեշտ չի հիմա նաֆթի գները իջեցնելու համար դիմել որևէ մեկին , քանի որ երկարատև իջեցման համար նրան բավարար է իր արտահանած նաֆթը (օրական 10.5 միլիոն բառել )և մոտ 800 միլիոն բառել նաֆթի ռեզեռվը , չհաշված , որ Կանադայում նաֆթի պաշարները ԱՄՆ ի պաշարներից ավելի շատ են , իսկ դա նշանակում է , որ մի քանի տարով 80 $ բառելի դիմաց ԱՄՆ ն կարող է ապպահովվել միայնակ , արանց մերձավոր արևելքի իր 2 դաշնակիցների , մասնավորապես Սաուդյան Արաբիաի և Քուվեյթի , դրան էլ գումարենք Իռաքի ու Լիվիա ի նաֆթը և կստանանք մի գեոքաղաքական իրավիճակ , որտեղ խաղից դուրս է գալիս Մերձավոր արևելքը իր բոլոր ատրիբուտներով :
---
ԱՄՆ ում դեմոկրատական կուսակցության վարկանիշը շատ ցածր է հիմա , և հաջորդ նախագահական ընտրություններում հաղթելու համար նրանց պետք է լուրջ քաղաքարտ , ինչը կարա լինի Պուտինի հեռացումը նախագահի պաշտոնից (ու ինչքան էլ հանրապետականները ասեն , թե Օբաման պարտվել է Իռաքում , Աֆղանստանում , Եգիպտոսում ) , Պուտինի գանհնկումը դա այն խաղաքարտը կլինի , որը կօգնի դեմոկրատներին հաղթել հաջորդ նախագահական ընտրություններում :
---
ԱՄՆ ի շահը Ուկրաինական կոնֆլիկտում :
Պետությունների արտաքին և ներքին քաղաքականությունները փոխկապակցված են , Ռուսաստանում ներքին հարցերը լուծելու համար պետք է օրինակ գրավել աբխազիա , Օսեծիա , Ղրիմ . և քո վարկանիշը բարձրանում է , քեզ ընտրում են : ԱՄՆ ում քեզ ընտրում են , եթե դու չես կպնում իրենց գրպանին , և նույնիսկ ավելացնում ես : Ահա ԱՄՆ արտաքին քաղաքականության թելոդրող գործոնը : Չստեղծելով կոնֆլիկտներ և չգրավելով նոր սպառման շուկաներ (զենք ից սկսած ամեն ինչ)(էժան նաֆթ , գազ) , ԱՄՆ ն չէր կարող այսքան տարի ապպահովվել իր բնակչին :
ՈՒկրաինան կարևոր դեր կարող է խաղալ նոր սպառման շուկա բացելու գործում : Տարանջատելով Եվրոպան Ռուսատանից և այն պահելով երկար ժամանակ , առաջ քաշելով ղրիմի հարցը և ռազմական թեկուզ փոքրիկ կոնֆլիկտ ստեղծելով Եվրոպան կարող ա կատաստրոֆիկ աստիճանի սրել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրոպաի : Ուկրաինան կարող է դադարեցնել գազի տրազիտը դեպի եվրոպա , այնտեղ նշանակելով իշխանության ոչ պակաս “ռադիկալ իսլամիստների” , ովքեր կկատարեն ԱՄՆ ի հրահանգը : Պայմանավորվելով պարսկաստանի հետ կարող է գազը տեղափոխել Եվրոպա և վաճառել ավելի թանկ գնով քան հիմա տալիս է Ռուսաստանը : Լավացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ նա կունենա 2 շուկա , Ռուսաստան և Եվրոպա , և այն ապրանքաշրջանառությունը որը կատարվում էր Ռուսաստանի և Եվրոպաի միջև , կկատարվի ԱՄՆ-Ռուսաստան , և ԱՄՆ-Եվրոպա ի միջև : մոտ 1 տռիլիոն $ տարեկան :
---
Հ.Գ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է որը կարող է նաև սխալ լինել , ես չեմ ասում կլինի հեղաշրջում , ես ասում եմ , որ փորձեր կարվեն ու հաստատ կան դավադրություններ , իսկ Ռւսական էլիտան ունակ ա դավաճանության , իսկ ինպես ցույց է տվել պատմությունը ԱՄՆ ն պայմանավորվում է բոլորի հետ , տալով այն , ինչ ուզում են :