Կառավարության շենքի դիմաց երեկ հավաքվել են մի խումբ կանայք, ովքեր դժգոհել են Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելու դեմ: Նրանք բերել են «Իմ երեխային զրկում եք տակդիրից, որ ի՞նչ անեք», «Աշխատող կանայք պահանջում են իրենց գումարները», «Ով հղիանա, ով բյուջե լցնի» և այլ գրություններով պաստառներ:


Եթե նույնիսկ հղիներն են բողոքում կառավարության քաղաքականությունից, ուրեմն այն արմատական վերանայումների կարիք ունի:


Հղիների բողոքը նաև բարոյական ասպետ ունի, որովհետև փաստում է, որ կառավարության քաղաքականությունն ոչ միայն չի լուծում ընթացիկ հարցերը, այլ նաև կասկածի տակ է դնում երկրի զարգացումը:

 

 

Սուրեն Սուրենյանց