Կասկածից վեր է, որ նոյեմբեր ամսին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմամանագիրը: Այս համատեքստում գոնե հուսադրող է, որ Բրյուսելից ու եվրոպական այլ մայրաքաղաքներից հնչում են Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու հայտարարություններ:


ՙՙՀայաստանի կողմից ընդունված որոշումները հարգում ենք, այդ թվում' ԵՏՄ-ին միանալու մասին որոշումը: Հայաստանն այդ որոշումը որպես խոչընդոտ չի դիտում Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու համար՚՚- երեկ Երևանում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:


Երևանը պետք է ձգտի ԵՄ-ի հետ մի փաստաթղթի կնքմանը, որն, իհարկե, ավելի ցածր կլինի ԵՄ-ի ու Վրասատանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ հարաբերությունների մակարդակից, սակայն Հայաստանին կտարբերակի ԵՄ ՙՙԱրևելյան գործընկերության այնպիսի ավտորտար երկրներից, ինչպիսիք են՝ Ադրբեջանն ու Բելառուսը:

 

 

Սուրեն Սուրենյանց