ՀՈՎՍԵՓ ԳԱԹՐՃՅԱՆ
«Պատմություն տիեզերական»
Բանասեր, հայագետ, պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա Հովսեփ Գաթրճյանը (1820-1882) ծննդով պոլսեցի է: Տատյան ամիրայի պատվերով նրա կողմից գրված եւ Վիեննայում լույս տեսած «Պատմություն տիեզերական» երկհատորյակը հայերենով գրված համաշխարհային պատմության առաջին ձեռնարկն է։