Կառավարության արտաքին վարկերի և փոխառությունների կառուցվածքում Համաշխարհային բանկի վարկերը կազմում են մոտ 57,5%, որտեղ Համաշխարհային բանկի խմբի մեջ գտնվող Զարգացման միջազգային ընկերակցության կողմից (IDA) տրամադրված վարկերը և փոխառությունները կազմել են 1,2 մլրդ. դոլլար կամ ամբողջի 46,9%-ը, իսկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) կողմից տրամադրված արտաքին վարկերի և փոխառությունների ծավալը կազմել է 266 մլն. դոլլար կամ 10,6%-ը։ Օտարերկրյա պետությունների վարկերի կառուցվածքում պարտքի հիմնական մասը բաժին է ընկնում Ճապոնիային 10,6%-ը կամ 266 մլն. դոլար և Գերմանիային (KfW բանկին)' 4,6%-ը կամ 122,5 մլն. դոլար։
Կառավարության պարտքում գերակշռում են արտարժույթով արտահայտված պարտքերը, որոնք կազմում են 82,9%, որտեղ SDR-ի բաժինը կազմում է 40,8%, ամերիկյան դոլլարը 27,9% և եվրոն 7,1%:
Նշենք, որ արտաքին վարկերի և փոխառությունների պարտքի միջին տոկոսադրույքը բավականին ցածր է և կազմում է 1,07% :
Արտաքին վարկերի մարման մնացած միջին ժամկետը կազմում է 11,8 տարի, պետական գանձապետական պարտատոմսերինը՝ 5,7 տարի և արտարժութային պետական պարտատոմսերինը՝ 6 տարի:
Դավիթ Պետրոսյան