Հայ արդի քաղաքական մտքի տիտան Լևոն Զուրաբյանը կրկին փայլում է իր իմաստուն ելույթներով: Այս սիրված երեսփոխանն, ով հանրության կողմից արժանացել է փաղաքշական Լևոիկ ածականին, օրերս ԱԺ-ում հայտարար էլ էր, որ կառավարման ճգնաժամը հենց սա է, երբ ունենք վախեցած իշխանություն, որը վախենում է երեւալ ժողովրդի առաջ, վախենում է բանավեճից:
Մեր օրերի Ցիցերոնը, ով երևի իրենց պադեզդի շրջանակներում բանավեճի չեմպիոն է, լավ կլիներ բացեր քաղաքագիտական տերմինների բառարան և կարդար, թե որն է ճգնաժամը և ինչ է այն իրենցի ներկայացնում:
Բազմաթիվ սահմանումներ կան կառավարման և կառավարական ճգնաժամների մասին... օրինակ.
Քաղաքական ճգնաժամի տարատեսակ, երբ գործող կառավարությունը կորցնում է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը և նրան անվստահություն է հայտնվում, իսկ նոր կառավարության ձևավորումը ձգձգվում է:
Հայկ Դերզյան