...Քանի դեռ Եռյակ-Քառյակը իր սիրած 12 պահանջների վրա էր ու սպասում էր ՙՙկկվի կանչին՚՚՝ սեպտեմբերի 30-ին, նախագահն էլ չէր ակտիվացրել սահմանադրական ռեֆորմի գործընթացը, այս երկրում երևում էր միայն մի մարդ՝ վարչապետն, ով անսովոր ակտիվ էր նույնիսկ հայ-ադրբեջանական լարվածության օրերին, երբ ջոկատավարի կարգավիճակով ՙՙպիոներ՚՚ պատգամավորներին սահմանի բերան էր տանում՝ վառոդի հոտն առնելու: Սահմանադրական փոփոխություն կոչվածը դարձավ այն «կարմիր գիծը», որ բացահայտեց Հովիկ Աբրհամյանի «միջնորդական առաքելության» ֆիասկոն:


Մի կողմից պարզվեց, որ նա Սերժ Սարգսյանի համար քաղաքական ժառանգորդ չէ, այլապես անիմաստ կլիներ սահմանադրական փոփոխությունը: Մյուս կողմից, ակնհայտ դարձավ, որ Արգամիչի խնամին ավելին է ուզում, քան՝ իր հարազատին վարչապետի պաշտոնում տեսնելը ու այդ ավելին ստանալու համար պատրաստ է անգամ հրապարակ դուրս գալ ու կանգնել «Սերժիկ, հեռացիր՚» վանկարկողների կողքին: Բոլորին բավարարող կառավարությունն՝ իր վարչապետով, արդեն բոլորին խանգարում է: Սերժ Սարգսյանը սկսել է մտածել կամ շուտով կսկսի մտածել նոր իշխանության կոնֆիգուրացիայի մասին՝ նոր սահմանդրությանը հանգույն, որում նրան վարչապետի ուժեղ ֆիգուր պետք չէ: Գագիկ Ծառուկյան էլ գուցե ցանկանա քննադատության ուղղակի թիրախ դարձնել նախագահին, սակայն դա չի կարող անել՝ առանց «բուֆերային գոտու» չեզոքացման…

 

Կից նյութն՝ այստեղ

 

 


Սուրեն Սուրենյանց