Twitter-Facebook-յան ՌԵՄԲՈ ազերիները հոկտեմբերի 27-ին Փարիզում կայանալիք Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպմանն ընդառաջ սկսել են ՎԻՐՏՈՒԱԼ պայքար "ՔԱՐՎԱՃԱՌՅԱՆ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐ"՝Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հայկական "գերեվարությունից" ազատելու համար..Նրանք հինգ լեզվով էջեր են բացել վերը նշված կայքերում և ազատություն են պահանջում մարդասպանների համար...Ըստ ալիևյան ԶԼՄ-րի խեղճ սև և սպիտակ ոչխարները չդիմանալով իրենց հարազատների շիրիմները այցելելու գայթակղությանը գնացել էին հայերի կողմից"օկուպացված Քելբաջար" և գերի էին ընկել...Բայց կոյունլուները,չգիտես ինչու,չեն նշում,որ հարազատների շիրիմները այցելելուն հետ մեկտեղ Ասկերովը և Գուլիևը իրենց "ՀԱՅՐԵՆԻ ՔԵԼԲԱՋԱՐՈՒՄ" կատարել են մի քանի ծանր հանցագործություններ՝գողությունից մինչև մարդասպանություն...

 

Բաքվին չի էլ հետաքրքրում,որ շիրիմասեր-կոյունլուները սպանել են Արցախի բնակիչներ՝Սարգիս Աբրահամյանին և Սմբատ Ցականյանին...Ի.Ալիևի համար հային սպանողը ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ է...Հենց դրա համար էլ մի քանի օր առաջ ազերիների առաջնորդը "ալամ աշխարհին" նամակ էր գրել ու նորից պահանջում էր իր ՄԱՐԴԱՍՊԱՆ-ՀԵՐՈՍՆԵՐԻՆ իրենց հանձնել...Սակայն տեսնելով,որ իրական կյանքում շատ բանի չի հասնում՝անցավ իր սիրելի վիրտուալ կյանքին,որտեղ վախկոտ և դասալիք առաջնորդից վերածվում է ՌԵՄԲՈՅԻ...

 


Ազերիները նաև շատ ծանր են տանում այն հանգամանքը,որ նույն հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում սկսվում է այս երկու մարդասպանների ԴԱՏԸ...Ըստ Բաքվի,հայերն այն դիտմամբ են սկսում Փարիզյան հանդիպմանը զուգահեռ,որ ձախողեն բանակցությունները...Այնպիսի տպավորություն է,որ մինչև հիմա տեղի ունեցած բոլոր ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ արդյունավետ են եղել,իսկ սպասվողը նախօրոք ձախողված են հայտարարում...Իսկ մեղավորներն էլ հայերն են...Ի.Ալիևը լավ կլինի հիշի,թե ում պատճառով ձախողվեցին Քի Վեսթում,Սոչիում և Կազանում ձեռք բերված համաձայնությունները...

 


Twitter-Facebook-յան "բողոքապայքարանամակում" ազեր-կոյունլուները Մինսկի խմբի համանախագահներին և նորից "ալամ աշխարհին" հռետորապահանջատիրական մի քանի հարցեր են ուղղում...Օրինակ,ազերիներին հետաքրքրում է,թե ինչու՞իրենց փախստականները չեն կարող վերադառնալ "հարազատ վայրեր"...Պատասխանեմ."Կվերադառնան այն ժամանակ,եթե ընդունեն,որ ապրում են անկախ Արցախում և միևնույն ժամանակ Բաքուն կհատուցի Արդբեջանը լքաց հայերի ԲՈԼՈՐ վնասները՝թե՛ բարոյական,թե՛ նյութական..."Ու այսպիսի մի քանի "սադոմազոխիստական" հարցեր...

 


Հ.Գ.ՀՀ ԱԳՆ պետք է վերջապես "բերանը բացի" և պատասխանի ազերիների կեղծիքներին ՓԱՍՏԵՐՈՎ...Բաքվի "ալամ աշխարհին" գրված նամակները, նրա կողմից կիրառվող նավթա-խավիարային դիվանագիտությունը և մեր ԱԳՆ "պրոֆեսիոնալ" լուռ պայքարը կարող են վատ հետևանքներ ունենալ հայկական կողմերի համար...Ոչ միայն Արցախը,այլ նաև ՀՀ պետք է պատասխանի այս կեղծիքներին...Ամենալավ հարթակը Բաքվին "տեղը դնելու" համար հենց Փարիզն է,որտեղ կարելի է "ալամ աշխարհի" առաջ պատռել կոյունլուների դիմակը,որը ցանկանում է ազերի ազգային հերոսների քանակը ավելացնել ևս երկու մարդասպաններով՝Դ.Ասկերովով և Շ.Գուլիևով...

 

 

Gagik Hambaryan